Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Միջոցառումներ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա շրջանակներում

Երևանում և ՀՀ մարզերում դեկտեմբերի 1-ին մի շարք միջոցառումներ կանցկացվեն, որոնք նվիրված են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից։

 

Միջոցառումները տեղի կունենան գենդերային բռնության դեմ պայքարի տասնվեցօրյակի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, USAID «ՆՈՎԱ-2» ծրագրի, World Vision Armenia կազմակերպության, Տուֆենկյան հիմնադրամի և կանանց իրավունքների պաշտպանման հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների  նախաձեռնությամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ։ 16-օրյակը մեկնարկել է նոյեմբերի 25-ին և կավարտվի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։

 

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում Երևանում տեղի կունենա տվյալ թեմայով գրքի շնորհանդես, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի երիտասարդ անդամների մասնակցությամբ թատերական բեմադրություն կկազմակերպվի, դպրոցականների միջև «բաց դասեր» և բրեյն-ռինգ ինտելեկտուալ խաղեր են ծրագրված։

 

Ակցիաներն ու սեմինարները, ինչպես նաև սոցիալական տեսանյութերի ցուցադրումը ծրագրված են նաև ՀՀ մարզերում։

Սկզբնաղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ